Միլանի «Ինտեր»-ի 33-ամյա արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոն հայտարարել է, որ ինքը շարունակելու է հանդես գալ իտալական ակումբի կազմում մինչև պայմանագրի ժամկետի լրանալը:
«Ես ամեն ինչից գոհ եմ այստեղ: Ցանկանում եմ մնալ «Ինտեր»-ում մինչև պայմանագրիս ժամկետի լրանալը: Ամեն պարագայում ֆուտբոլում ամեն ինչ է հնարավոր, այդ դեպքում որոշումը ղեկավարությանն է»,- ասել է Միլիտոն:








































