A ston Martin DB5-ը աշխարհի ամենահայտնի ավտոմեքենաներից մեկն է: Այն վարել է Ջեյմս Բոնդը:
Այժմ դուք հնարավորություն ունեք գրավել 007 գործակալի տեղը՝ նստելով լրտեսական այդ ավտոմեքենայի ղեկին: Ճիշտ է, այդ շքեղության համար հարկավոր կլինի մի քանի միլիոն դոլար վճարել:
Այս ավտոմեքենայի միայն չորս օրինակ է արտադրվել Բոնդի մասին ֆիլմում նկարահանելու համար: Եվ այժմ այդ չորս մեքենաներից մեկը՝ ամբողջովին հագեցած լրտեսական գաջեթներով, վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայում:
Ավտոմեքենայի գինը 4,7 միլիոն դոլար է: Ավտոմեքենայի վաճառքով կզբաղվի Aston Martinճի դիլեր RS Williams ընկերությունը: Այսպիսի շռայլ առաջարկություն արվել է Aston Martin-ի 100-ամյակի հետ կապված:
DB5-ը շշմեցնող տեխնիկական հագեցվածություն ունի. զրահապատ ապակիներ, շարժական հրազեններ, անիվների միջից դուրս եկող դանակներ, համարանիշը փոխող մեխանիզմ և շատ ու շատ հնարքներ:
DB5-ը 4 լիտրանոց, 280 ձիաուժ ունեցող շարժիչ ունի, որի շնորհիվ 242կմ/ժ արագություն է զարգացնում:
Այն նկարահանվել է Բոնդի մասին 5 ֆիլմերում:










































