Wednesday, 15 05 2024
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին

Ինչու հրաժարական տվեց Հռոմի Պապը. հայացք ներսից

«Հռոմի Պապը շատ դրական երևույթ է ինձ համար: Նախևառաջ՝ աբողջ աշխարհը ցնցեց նրա հրաժարականի լուրը, շատ անսպասելի էր, նույնիսկ՝ Վատիկանում: Սակայն նա գիտակից է և ասել էր մի քանի անգամ, որ այն օրը, երբ հասկանա, որ ֆիզիկապես և հոգեպես չպետք է կառավարի եկեղեցին, կհեռանա»,- անդրադառնալով Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդ-ի՝ իր հրաժարականի մասին հայտարարությանն՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է Հայաստանում, Վրաստանում Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

Բենեդիկտոս 16-ի շուրջ եղան մի քանի սկանդալներ՝ ֆինանսական չարաշահումների, մանկապղծությունը չպատժելու և այլնի վերաբերյալ, ինչին Վատիկանն այդպես էլ չէր արձագանքում: Հարցին, թե կարո՞ղ է սրանք նպաստած լինեն Պապի որոշմանը, արքեպիսկոպոսը կտրուկ բացասական պատասխան է տվել: «Եկեղեցին, եթե նայենք որպես մայր, պետք է նայի իր զավակներին: Եթե ընտանիքիում հիվանդ զավակ կա, բուժում են, չեն սպանում: Եկեղեցու մեջ կան սկանդալներ, որին ենթակա է յուրաքանչյուր մարդկային էություն, բայց սխալը չի ծրագրվում եկեղեցու կողմից: Եկեղեցին գտնում է, բայց չի սպանում: Այսինքն, այդ բաները, որ կատարվում են, պետք եկած դարմանն է տալիս եկեղեցին, սակայն թերթերում հրապարակված այդ բոլորը չեն համապատասխանում լրիվ ճշմարտությանը»,- ասել է Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և հավելել, որ սկանդալն այն է, որ պղծվեց քահանայապետի սենյակը՝ ձեռք բերելու համար այնպիսի գրություն, որը տրված էր նրան՝ քննելու համար: Սակայն եթե գրությունը նրա սեղանի վրա է, չի նշանակում, թե իրենն է. «Այ այս սկանդալն է. որ սենեկապետը հանձնեց գրություն, որ տրված է իրեն քննել, իսկ մամուլը հրապարակեց, որ նրա ձեռքի գործն է»:

Հաղորդավարի դիտարկմանը, թե Վատիկանում կան խնդիրներ, Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանն արձագանքել է, որ սատանան հետ չի քաշվում, մարդիկ միշտ կխոսեն եկեղեցու դեմ, անհատները կարող են սխալվել, բայց եկեղեցին պետք է լինի անսխալական:

Արքեպիսկոպոսն ասել է, որ Պապը չի փոշմանի որոշման համար, որը նրա անձնական որոշումն է, իսկ եկեղեցու բոլոր՝ 122 կարդինալները, կընտրեն նոր Պապի, ում տարիքը 80–ից բարձր պետք է չլինի:

Համեմատելով Հովհաննես Պողոս և Բենեդիկտոս Պապերին՝ արքեպիսկոպոսը նշել է, որ Աստված տալիս է հարմար անձը հարմար ժամանակին. «Հովհաննես Պողոս քահանայապետը ժողովրդի մարդն էր, ողջ աշխարհը բերեց դեպի եկեղեցին: Այս քահանայապետը՝ որպես ուսուցիչ, գիտական, աստվածաբան, կարգի բերեց, ամրապնդեց Վատիկանի գրասենյակները»: Կաթոլիկ հանրությունը, Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի խոսքերով, տխուր է, բայց ոչ՝ հիասթափված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում