Աշխարհում ամենաարագ համացանցային կապը Ֆրանսիայում շահագործման է հանձնվել: Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները՝ նոր հեռահաղորդակցության շնորհիվ ֆրանսիացի օգտատերերի տներում համացանցը 4 անգամ ավելի արագ և կայուն է:
450կմ երկարությամբ կապը միացրել է երկու քաղաքները՝ Լիոնն ու Փարիզը՝ հաղորդում է Itar-Tass-ը:
Նոր կապը թույլ է տալիս փոխանցել տեղեկությունը մեկ վայրկյանում 400գբ արագությամբ:
Ծառայության տեղակայմամբ կզբաղվի «Orange» ընկերությունը:
Դրա հետ մեկտեղ համացանցային կապի տրամադրման արժեքը չի մեծանա՝ խոստանում է օպերատորը:








































