Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4.79 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 406.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.65 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.19-ով և արժի 406.29 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 407.5-408.5 դրամով, գնում՝ 404.5-405.75 դրամով:











































