Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի բարձրագույն և առաջին խմբի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ այսօր մարզական հավաքի են մեկնել Անթալիա:
Ուսումնամարզական հավաքներ անցկացնելու նպատակով Անթալիա են մեկնել նաև հայկական 5 ակումբներ՝ «Փյունիկը», «Ուլիսը», «Գանձասարը», «Շիրակը» և «Ալաշկերտը»:
Թիմերի հետ մեկնել է նաեւ ՀՖՖ տեխնիկական տնօրեն, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով տեղում կհետևի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու ֆուտբոլիստներին, թիմերի մարզումներին եւ խաղերին:







































