Այսօր խորհրդարան էր եկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա մասնակցեց ԱԺ քառօրյայի օրակարգի հաստատմանը, որից հետո արագ հեռացավ: Ծառուկյանն այնպես աննկատ հեռացավ, որ լրագրողները չհասցրին հանդիպել ԲՀԿ նախագահին և նրա հետ ճեպազրույց ունենալ: Դրանում Ծառուկյանին օգնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, որն էլ Ծառուկյանին աննկատ ուղեկցեց խորհրդարանից դուրս: