Twitter միկրոբլոգերի ինտերֆեյսը թարգմանել են համացանցային լեզվով lolcat-ի: Այդ մասին հայտարարությունը հայտնվել է շաբաթ երեկոյան՝ փետրվարի 9-ին, Twitter-ի պաշտոնական էջում:
Lolcat լեզուն առաջացել է մեմից, որտեղ կատվի լուսանկարը ուղեկցվում է ծիծաղելի գրությամբ: Գրություններն իրենց մեջ սխալներ ու կրճատումներ են պարունակել, որոնք հետագայում ինքնուրույն են կիրառվել:
Դիտել, թե ինչպիսի տեսք ունի Twitter-ի lolcat-լեզվով թարգմանությունը, հնարավոր է հատուկ հղումով, իսկ այն կարգավորել հնարավոր է հաշվի միջոցով:








































