ՀՀ ԱԺ-ն քիչ առաջ սկսեց իր հերթական քառօրյայի նիստը: 131 պատգամավորներից այսօր նիստին մասնակցում էր 87-ը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ՀՅԴ խմբակցության պատգամավորներն արտահերթ են համարել գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած Նվազագույն զամբյուղի մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, և երեքշաբթի օրը ԱԺ քառօրյայի երկրորդ նիստում այն կդրվի քննարկման: Պատգամավորները քիչ առաջ հաստատեցին նաև ԱԺ օրակարգը, որից հետո խորհրդարանն անցել է իր աշխատանքներին: