Sunday, 07 06 2026
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը խմբակցություններին առաջարկել է համաձայնագիր ստորագրել

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը առաջարկում է երկրի արտաքին քաղաքականության ուղղվածության 14 կետ: Կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեն աշխատանքային նախագիծն արդեն ուղարկել է բոլոր խմբակցություններին, այդ թվում՝ փոքրամասնությանը: Փաստաթուղթը կոչվում է «Խորհրդարանական խմբակցությունների համաձայնագիր՝ Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության վերաբերյալ»,- հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:

Նախագծի համաձայն՝ խմբակցությունները հաստատում են համաձայնագրի 14 կետ: Ստորև ներկայացնում ենք դրանք.

– Վրաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնվի ազգային շահերի և միջազգային պարտականությունների հավասարակշռության սկզբունքի վրա:

-Պետական կառավարման համակարգի հիմնական խնդիրն է պաշտպանել Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

-Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնային նպատակն է ինտեգրվել եվրոպական և եվրատլանտյան կառույցներին, անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Այս ռազմավարական ուղղության հաջող կատարման պայման է ժողովրդավարական արժեքների և միջազգային իրավունքի սկզբունքների անվերապահ արմատավորումը:

-Վրաստանն ամբողջությամբ կիսում է իր պարտականությունները այն մարտահրավերների դեմ պայքարում, որոնք առջև կանգնած է աշխարհը: Այդ միջազգային ջանքերին մասնակցությունը, մասնավորապես ռազմական գործողություններում, պետք է դիտարկվի որպես ազգային շահերի պաշտպանության կարևոր բաղադրիչներից մեկը:

-Ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացումը կնպաստի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանը և արտասահմանյան ներդրումների հոսքին, ինչպես նաև կչեզոքացնի ներքին քաղաքականության լարվածությունը և կնպաստի հակամարտությունների կարգավորման գործընթացի հաջողությանը:

-Կարճ ժամանակներում պետք է ապահովել այն բոլոր պայմանների կատարումը, որոնք Վրաստանին թույլ են տալիս բարեհաջող կերպով ավարտել ասոցացման մասին բանակցությունները Եվրոխմբի հետ, զարգացնել հարաբերությունները «Հարևանության եվրոպական քաղաքականության» և «Արևելյան համագործակցության» շրջանակներում չորս հիմնական ուղղություններով՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, տնտեսական ինտեգրում, մոտեցում ԵՄ օրենսդրությանը, շրջակա միջավայրի և էներգոանվտանգության պահպանություն, մարդկանց միջև հարաբերություններ:

-Վրաստանի քաղաքականությունը չպետք է ուղղված լինի ռազմավարական խաղացողի դերակատարմանը համաշխարհային և տարածաշրջանային հակամարտության գործընթացներւոմ: Վրաստանը քաղաքական առումով պետք է գրավիչ լինի իր խաղաղասեր բնույթով:

-Վրաստանը ԱՄՆ-ի՝ որպես գլխավոր դաշնակցի հետ հարաբերությունները վարելու է ռազմավարական գործընկերության կանոնադրության համաձայն:

-Վրաստանի շահերից է բխում, որպեսզի երկիրը չլինի Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակասական հարցերի ցուցակում: Վրաստանը պետք է պատրաստ լինի միջազգային մեխանիզմների կիրառմամբ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, որի նպատակն է մշակել փուլային ռազմավարություն՝ գոյություն ունեցող ճգնաժամը հաղթահարելու, երկիրը շրջափակումից հանելու և ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

-Հյուսիսային Կովկասի ժողովուրդների հետ հարաբերությունների զարգացումը հիմնված է լինելու բարիդրացիական հարաբերությունների, փորձի և մշակութային սերտ համագործակցության ավանդույթների վրա, որոնք չպետք է կիրառվեն Ռուսաստանի հետ հակամարտությունը խորացնելու համար:

-Վրաստանը հավասարակշռված տարածաշրջանային քաղաքականությամբ պետք է ձեռք բերի միավորման, տնտեսական համագործակցության և քաղաքական բանակցությունների գործառույթ: Կարևոր է խորացնել տնտեսական և քաղաքական հարաբերությունները հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այս երկրների համար Վրաստանը պետք է դառնա հարթակ քաղաքական, տնտեսական, հասարակական և բիզնես հարաբերությունների իրագործման համար:

-Հաշվի առնելով բարենպաստ աշխարհագրական դիրքը տրանսազգային նախագծերի համար՝ Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղվածություններից մեկը տնտեսական հարաբերությունների լավացումն է Կասպյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ:

-Վրաստանն էականորեն պետք է ակտիվացնի դիվանագիտական հարաբերությունները ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում և Եվրոպայի այլ ներկայացուցչական կազմակերպություններում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում:

-Միջազգային բեմահարթակում Վրաստանի առջև կանգնած խնդիրները լուծելու համար անհրաժետ է օգտագործել բոլոր սերունդների լավագույն դիվանագետներին: Դրա հետ մեկտեղ առավելագույն կերպով կիրառվելու են երկրի ակադեմիական և փորձագիտական ռեսուրսները, ստեղծվելու է որակավորված դիվանագետների պատրաստման համակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում