Իտալիայի 11 շրջաններում հայտարարվել է արտակարգ զգուշացում՝ զգալի ցրտելու և ձյան տեղումների վերաբերյալ կանխատեսումների հետ կապված, որոնքվրա կհտեսնեն Ապենինների հյուսիսին և կենտրոնին:
ՆԳՆ-ի հատուկ հանձնարարությամբ արգելված է տրանսպորտի տեղաշարժը մի շարք մայրուղիներով: Սպառողների ասոցիացիան վախենում է, որ եթե այդ միջոցառումները շարունակվեն մի քանի օր, ապա սուպերմարկետներում կարող է առաջանալ ապրանքների պակասուրդ: Մարդատար ավտոմեքենաներին թույլ է տրվում տեղաշարժվել միայն անվադողերի հատուկ շղթաներով:
Մի շարք քաղաքների քաղաքապետարաններ հայտարարել են դպրոցների ու այլ ուսումնական հաստատությունների փակման մասին:









































