Թունիսում «Կոնգրես հանուն կուսակցական հանրապետության» աշխարհիկ կուսակցությունը, որի ղեկավարը երկրի նխագահն է, դուրս է եկել իսլամիստական կառավարության կազմից: Նման քայլի պատճառ է հանդիսացել այն, որ իսլամիստները չեն կատարել կուսակցության պահանջները,- հաղորդում է Reuters-ը:
«Մենք մեկ շաբաթ ասում էինք, որ եթե արդարադատության և արտաքին գործերի նախարարները չփոխվեն, ապա մենք դուրս կգանք կառավարության կազմից»,- ասել է կուսակցության ներկայացուցիչ Բեն Ամոնը:
Ավելի վաղ Թունիսի վարչապետ Համադի Ջեբալին նույնպես սպառնացել էր հրաժարական տալ, եթե տեխնոկրատ նախարարներ նշանակելու իր պահանջը չկատարվի:
Հիշեցնենք, որ Թունիսում խռովությունները շարունակվում են փետրվարի 6-ից՝ ընդդիմադիրների առաջնորդ Շոքրի Բելաիդայի սպանությունից հետո:










































