Երկուշաբթի Շվեյցարիայի Ժնև քաղաքի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը վատ եղանակային պայմանների պատճառով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով օդանավակայանի կայքը:
Դեռևս հայտնի չէ, թե ավիահաղորդակցությունը երբ կվերականգնվի:
Օդանավակայանի ներկայացուցիչ Բերտրան Սթամփֆլին Matin գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հաղորդել է, որ թռիչքուղու վրա տեղացել է առնվազն 15սմ ձյուն: Գործակալության տվյալներով՝ ձնաբուքն արդեն դարձել է առնվազն 5 չվերթի հետաձգման պատճառ: