Փետրվարի 10-ին, ժամը 17.20-ին, Ավանի Աճառյան փողոցի և Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը` 1987 թ. ծնված Արթուր Մանսուրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 18.20-ին մահացել է:
Կատարվում է քննություն:










































