Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ԽՍՀՄ – Աշխարհի հավաքական հանդիպման նախախաղային մամլո ասուլիսում չիլիական ֆուտբոլի լեգենդ Իվան Սամորանոն նշեց.
«Hala Madrid (ժպտում է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստը): Ես երկար ճանապարհ եմ անցել՝ գալով Չիլիից, բայց երջանիկ եմ լինել այստեղ: Հայաստանը հյուրընկալ երկիր է:
Երեք տարի «Ինտեր»-ում խաղացել եմ Յուրի Ջորկաեֆի հետ, բայց սա հնարավորություն է ավելի լավ ծանոթանալ երկրին: Հուսով եմ՝ երկրպագուները բավականություն կստանան:








































