«Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գեմեսը իր կարծիքն է հայտնել Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկիի հնարավոր տեղափոխության մասին:
«Ես ոչ մեկից չեմ վախենում: Ակումբում պետք է պարզապես մեզ ասեն, թե ինչ է կատարվում: Պատրաստ եմ ընդունել ցանկացած տարբերակ: Բայց լուրերը մեկնաբանելն իմ աշխատանքը չէ:
Կարող եմ ասել, որ ակումբի բոլոր հարձակվողներն իրնեց լավ են զգում թիմում: Կտեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,- Գոմեսին մեջբերում է Goal.com:







































