Պաշտոնական տվյալներով՝ նվազագույնը 10 ուխտագնաց է զոհվել աշխարհի խոշորագույն կրոնական փառատոնի անցկացման ժամանակ: Պատճառը տոնի անցկացման վայրից ոչ հեռու գտնվող երկաթուղային կայարանի մոտ առաջացած հրմշտոցն էր: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախնական տեղեկությամբ՝ հրմշտոցն առաջացել է Հնդկաստանի հյուսիսում՝ Ալահաբադ կայարանում կամրջի փլուզման հետևանքով:
Հաղորդվում է, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է, տասնյակ մարդիկ տուժել են:
Մոտ 30 մլն ուխտավոր Գանգես և Յամունա գետերում լվացվում է Կումբ-մելա տոնի ժամանակ:










































