Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հրապարակային ելույթը ընդհատվել է քարերի ու կիսակոշիկների տարափով: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը և նշում Լարիջանիի ու նախագահ Մահմուդ Ահմադինեժադի միջև վերջերս ծագած հասարակա-քաղաքական թշնամությանմասին։
Կիրակի ելույթի ժամանակ Ահմադինեժադի 100 կողմնակիցներից կազմված ամբոխը սկսել է հարձակումը:
Լարիջանիի թշնամությունը Ահմադինեժադի դեմ բռնկվել է անցած շաբաթ, երբ նախագահը օգագործեց իր ելույթը խորհրդարանում՝ մեղադրելու Լարիջանիի ընտանիքին, մասնավորապես նրա եղբայրներին,կոռուպցիայի մեջ: Նրանք այդ մեղադրանքները հերքում են:







































