Սուրինամի խորհրդարանը օրենք է ընդունել, ըստ որի՝ հասարակական վայրերում ծխողներին սպառնում է ձերբակալություն:
Սեփական տնից, մեքենայից կամ այլ մասնավոր տարածքներից դուրս ծխողներին սպառնում է ազատազրկում: Օրենքը վերաբերում է նաև թութունի գովազդին՝ պահանջելով, որ ծխախոտների տուփի վրա եղած գրաֆիկական պատկերները նախազգուշացնեն ծխելու վնասների մասին,- հաղորդում է RBK-ն:
Երկրի նախագահ Դեյզի Բաթուրեսեն առաջիկա շաբաթում նոր օրենքի տակ կդնի իր ստորագրությունը:









































