Նյու Յորքի բնակչուհին, սեղանից վերցնելով իր iPhone 4S-ը, համարյա վառել է ձեռքը: Հեռախոսը շատ տաք է եղել, իսկ մի քանի րոպե անց սենյակում խեղդող հոտ է տարածվել:
Շիբանի Բուջան նույնիսկ չէր էլ մտածել, որ իր հեռախոսը կարող է այդքան վտանգավոր լինել:
Կինը բացել է հեռախոսի կափարիչը և հայտնաբերել, որ մարտկոցի միջից սև հեղուկ է հոսում: Դա փաստող մի քանի լուսանկար անելուց հետո նա գնացել է
Apple-ի մոտակա խանութ:
Խանութում նրան երկար հարցաքննել են, այնուհետև ասել, որ կկապվեն հետը:
Շուտով Բուջային իրոք զանգահարել են ընկերությունից՝ հայտարարելով, որ Apple-ը չի կարող փոխել հեռախոսը և նրան խորհուրդ են տվել նորը գնել:
Կինն ասել է, որ ցնցված է ընկերության ղեկավարության անտարբերությունից և դեռ չի որոշել, թե ինչպես է վարվելու:
Հարկ է նշել, որ լիթիում-իոնային մարտկոցները, որոնք օգտագործվում են հեռախոսների մեծ մասի մեջ, տաքանալու հակում ունեն՝ չնայած ժամանակի ընթացքում դրանց արտադրման տեխնոլոգիան կատարելագործվում է:





































