«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայությունում երկրպագելու է անգլիական թիմին:
«Հաշվի առնելով, որ ես խաղացել եմ «Յունայթեդ»-ի կազմում՝ երկրպագելու եմ նրանց: Բայց պետք է նշեմ, որ «Ռեալ»-ն էլ հիմա շատ լավ է խաղում:
Ես զրուցել եմ Ռիո Ֆերդինանդի հետ, ու նա վստահեցրեց, որ թիմը գտնվում է շատ լավ վիճակում», — ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Մանչեսթեր» խաղը կկայանա փետրվարի 13-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:





































