Thursday, 25 06 2026
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ

Սուխա Արաֆաթը զղջում է «ռաիսի» հետ ամուսնության համար

«Սաբահ» թուրքական թերթը հրապարակել է պաղեստինյան արաբների առաջնորդ Յասեր Արաֆաթի կնոջ` Սուխա Արաֆաթի հետ հարցազրույցը:

Թերթի թղթակցի հետ Մալթայում զրույցի ժամանակ Սուխան հիշել է, թե ինչպես 1995 թ. ամռանը Ֆրանսիայում կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ եկավ «փոքրիկ Զահվան» (ընդամենը 2,4 կգ քաշով): Նա պատմել է այն մասին, որ ամուսինը` քաղաքականությամբ տարված, իր և դստեր համար գրեթե ժամանակ չի ունեցել:

Ըստ նրա՝ մեկ անգամ չէ, որ ինքը զղջացել է Արաֆաթի հետ ամուսնանալու համար: Նա նշել է, որ բազմիցս ցանկացել է ամուսնալուծվել, սակայն Արաֆաթը մերժել է:

Կինը նշել է, որ ամուսնությունից հետո տեղափոխվել է Պաղեստինյան Ինքնավարություն, որտեղ նրան հետապնդել են սուտ բամբասանքները: Իսկ Յասերի մահից հետո, այրու խոսքերով, ինքը հայտնվել է «ձկներով լի լողավազանում». իրեն հետապնդել են և՛ Թունիսի իշխանությունները, և՛ պաղեստինյան նոր վարչակարգը, և բոլորն «Արաֆաթի միլիոններն են փնտրել», որոնց հետ կինը որևէ առնչություն չի ունեցել:

Սուխա Տաուլը Սուխա Արաֆաթ դարձել է 90-ականներին: 1995 թ. ծնվել է նրանց դուստրը: 2003 թ. մարտին Forbes ամսագիրը տեղեկություններ էր հրապարակել «թագավորների, թագուհիների և բռնակալների» եկամուտների մասին: Այդտեղ Արաֆաթի անձնական ունեցվածքը գնահատվել էր 300 մլն դոլար: Այդ նույն ամսագիրը հրապարակել էր «Արաֆաթի աուդիտը» հոդվածը, որտեղ նշվում էր, որ իրականում «ռաիսն» (առաջնորդը) ունի ավելի քան մեկ մլրդ դոլար: «Արաֆաթի միլիոնները» Սուխա Արաֆաթի հետ պաղեստինյան նոր վարչակարգի բախումների պատճառ են հանդիսացել: Պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբբասը պահանջում էր «կուսակցական դրամագլխի» վերադարձ, սակայն Սուխան պնդում էր, որ ՖԱԹՀ-ի որևէ գումար չի յուրացրել: Հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ ապրում է ընդամենը ամսական 10 հազար դոլարով` դժվարությամբ ծայրը ծայրին հասցնելով:

ԶԼՄ-ները հրապարակել են Յասերի մահից հետո Եվրոպայում և Թունիսում Սուխայի ներդրումային կորուստների մասին: Թե ինչպիսի ֆինանսական վիճակում է առաջնորդի այրին, ոչ ոք չգիտի:

Անցյալ տարվա աշնանը Սուխա Արաֆաթը հասավ նրան, որ ամուսնու արտաշիրիմում իրականացվի` ռադիոմետրային ուսումնասիրության մպատակով: Նա կասկածներ ուներ, որ ամուսնուն սպանել են ռադիոակտիվ նյութերով թունավորմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում