70-ականներին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «պինգ-պոնգյան դիվանագիտության» հիմնական դերակատար, սեղանի թենիսիստ, չինացի Չժուան Ցզեդուն մահացել է 73 տարեկանում:
Չինացի մարզիկը քաղցկեղով էր հիվանդ:
Այն բանից հետո, երբ Չժուան Ցզեդուն 1971 թ. Ճապոնիայում անցկացվող սեղանի թենիսի համաշխարհային առաջնության ժամանակ ամերիկացի խաղացող Գլեն Քոուենին նվիրեց Խուանշան լեռների պատկերը մետաքսի վրա, ԱՄՆ-ի թիմը «սառը պատերազմի» ժամանակ մեկ շաբաթով թույլտվություն ստացավ մուտք գործել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները ջերմացան, ինչին հաջորդեց 1972 թ.ԱՄՆ նախագահ Նիքսոնի այցը Չինաստան:












































