Հին չինական ավանդույթի համաձայն՝ թունավոր օձերից պատրաստված ապուրը բուժիչ հատկություն ունի:
Այսպես, Հոնկոնգում արդեն մի քանի հարյուր տարի է, ինչ փոքր ռեստորաններ են գործում, որտեղ բոլոր իմաստներով կծու այդ ուտեստն են պատրաստում:
Այստեղ խոհարարներին «օձերի թագավոր» են կոչում. մեկ օրվա ընթացքում նրանք այս ապուրի հազար չափաբաժին են պատրաստում, որոնց միջին գինը 4,5 դոլար է:
Օձի տարվա նախօրեին այս ուտեստը փորձել ցանկացողների թիվը շատ մեծ է:
Սակայն ամեն ինչ այդքան ուրախալի չէ. օձերը քչանում են, օձի մսի խանութները փակվում են, երիտասարդները չեն ցանկանում գործ ունենալ այս վտանգավոր սողունների հետ, իսկ աշխատավարձն այս կողմերում այնքան էլ բարձր չէ:











































