Մենք իր հետ անընդհատ շփման մեջ ենք գտնվել, և այդ հորդորը նախկինում միշտ էլ եղել է, բայց եթե նա իր պնդումն է առաջ մղում, մենք ոչինչ չենք կարող անել իր կամքի դեմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ փորձագետ, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի համակիր և ընկեր Սարո Սարոյանը:
«Հրապարակային կոչ այն մարդիկ կարող են հղել, որոնք մոտ չեն Անդրիաս Ղուկասյանի հետ, անգամ տարածության մեջ են գտնվում: Մենք նրա հետ ամեն օր շփման մեջ ենք և մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ դադարեցնի հացադուլը: Դեռ մինչև հացադուլ անելն ենք նրան հորդորել, որ չդիմի այս քայլին, բայց եթե մարդն իր կամքն է առաջ մղում և ընտրել է պայքարի այս ձևը, իր համակիրների, ընկերների ամբողջ քայլերն արդեն պետք է ուղղված լինեն աջակցելու հացադուլին, որպեսզի իր դրած պահանջներն օր առաջ ի կատար ածվեն, դրանից հետո՝ անիմաստ կդառնա արդեն իր հացադուլի մեջ գտնվելը»,- ասաց Ս. սարոյանը:
Մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ իրենց ընկերոջը չեն համոզում դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայքարի այդ ձևը լայն արձագանք չի ստանում և հնարավոր է առողջության համար անդառնալի հետևանքներ ունենա, Ս. Սարոյանն ասաց. «Եթե մարդն այդ ձևով է գնում պայքարի, ապա մեզ իրեն աջակցելուց բացի՝ ուրիշ ոչինչ չի մնում անել, այդ առումով մենք բոլորս էլ լծված ենք իր պահանջն ի կատար ածելու գործին»:









































