Ոչ այնքան վաղուց Ժնևի ավտոսրահում Harman ընկերության դիզայներները հաճախորդների դատին են ներկայացրել համացանցային Rinspeed Bamboo ավտոմեքենան:
Հայտնվելով նման մեքենայի ղեկին՝ վարորդը միաժամանակ կարող է ճամփորդել և՛ համաշխարհային մայրուղիներով, և՛ համացանցի անհուն տարածքներով՝ ձայնային հրահանգների շնորհիվ: Թողարկողները խոստանում են, որ արդեն կես տարուց կսկվի մեքենայի սերիական թողարկումը:
Այս մեքենայով ճամփորդելիս անհրաժեշտ է iPad-ը կամ սմարթֆոնը միացնել մեքենայում տեղադրված հատուկ սարքին:
Նստած լինելով Rinspeed Bamboo-ի ղեկին՝ հնարավոր է ձայնային հրահանգի միջոցով կարդալ ստացված նամակները կամ թելադրել նորերը, Facebook-ում շփվել ընկերների հետ կամ ուղղակի համացանցում փնտրել անհրաժեշտ տեղեկությունը:
Ավտոմեքենան համատեղելի է սմարթֆոնների և պլանշետների բոլոր մոդելների հետ:
Վարելիս ձայնային հրահանգների շնորհիվ կարելի է միանալ սիրելի ռադիոալիքին: Ավտոմեքենայում կա նաև Wi-Fi, ինչի շնորհիվ և՛ վարորդները, և՛ ուղևորները կարող են օգտվել համացանցից,- նշում է Mirfactov-ը:









































