Ամերիկացի երգիչ Քրիս Բրաունը Լոս Անջելեսում ավտովթարի է ենթարկվել՝ փորձելով խուսափել պապարացիների հետապնդումից: Նա չի տուժել, հաղորդում է ոստիկանությունը:
Երգչի սև Porsche-ն Բևերլի Հիլզում բախվել է պատին, երբ վերջինս փորձել է խուսափել պապարացիներից: Ավտովթարը տեղի է ունեցել «Գրեմմի» մրցանակաբաշխության նախօրեին և 4 տարի անց Քրիս Բրաունի՝ Ռիհաննային ծեծի ենթարկելուց հետո: Քրիս Բրաունը 2009թ. վեճի ընթացքում մի քանի անգամ հարվածել է Ռիհաննային, ինչի համար էլ դատապարտվել է 5 տարվա պայմանական ազատազրկման և 6 ամիս հարկադիր աշխատանքներ կատարելու:
«Երգիչ Քրիս Բրաունը ղեկին է եղել և չի տուժել: Նա հայտարարել է, որ իրեն հետապնդել են պապարացիները, այդ պատճառով էլ չի կարողացել վերահսկել ավտոմեքենան»,- հայտնել են ոստիկանությունում: Նա չի ձերբակալվել, իսկ ավտոմեքենան տարհանվել է:
Երգչի ավտոմեքենայի դիմաց են դուրս եկել ևս 2 ավտոմեքենա, որոնցում գտնվողները սկսել են լուսանկարել երգչին:











































