Քիմ Քարդաշյանը կարող է կորցնել իր երկար սպասված երեխային:
Այս մասին նրան արդեն հոգնել են զգուշացնել բժիշկները: Չնայած որոշ բժշկական հարցերի գաղտնիությանը, Քիմը ասել է, որ շատ է վախենում: Ցանկացած հղի կին վախենում է իր երեխայի համար:
Ինչպես նշել են Քիմի հղիությանը հետևող բժիշկները, այժմ նա իր բարդ ամուսնալուծության պատճառով ավելի շատ է սթրեսների ենթարկվում: Ներկա պահին Քիմը շատ է ուզում ամուսնալուծվել, քանի որ շուտով երեխան կծնվի, և նա դեռ հույս ունի մինչ այդ ամուսնանալ երեխայի հոր՝ Քանյեի հետ:
Քիմը փորձում է հանգիստ պահել իրեն: Հարկ է նշել, որ նա արդեն մի քանի անգամ ուժեղ ցավեր է ունեցել, որի պատճառով Շտապ օգնություն են կանչել: Բժիշկները Քիմին խորհուրդ են տվել հրաժարվել հասարակական կյանքից և առողջ ապրելակերպ վարել:











































