Friday, 26 04 2024
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը

Քաղաքացու էտալոն

Երրորդ հանրապետության ձևավորումից ի վեր մենք որոշակի ուշադրություն դարձրել ենք պետության ֆորմալ բաղկացուցիչներին, բայց, ըստ էության, մոռացության ենք մատնել ոչ ֆորմալ բաղկացուցիչները: Այս շարքում, թերևս, ամենակարևորը քաղաքացու էտալոնն է: Այսինքն, մեր պետությունը երբեք էլ չի մտածել այն հարցի շուրջ, թե ինչպիսի քաղաքացի է ինքն ուզում ունենալ: Խորհրդային Միությունը, օրինակ, ուներ պավլիկմորոզովների, լյոնյագոլիկովների հսկայական մի շարք, և այդ կերպարները բոլոր հնարավոր ձևերով գովազդվում և քարոզվում էին:

Ու այս գործելակերպի նպատակը ընդամենը մեկն էր. Խորհրդային Միությունը իր քաղաքացիների զարգացման, ձևավորման ճանապարհին դնում էր ուղենիշներ, և այդ քաղաքացիների ձևավորումը պետք է տեղի ունենար այդ ուղենիշների հսկայական ազդեցության ներքո: Իհարկե, պիտի լինեին մարդիկ, որոնք ընդդիմանային այս համակարգին, բայց այս ընդդիմացումը իր հերթին ձևավորում էր ավելի խոշոր տրամաչափի քաղաքացիներ, որոնք երբեմն առանցքային դեր էին ունենում իրենց ժամանակաշրջանի մտածողության ձևավորման վրա: Ասել է թե` զուտ փիլիսոփայական առումով համակարգը անխափան էր գործում, որովհետև այն ձևավորում էր ուղղակի քաղաքացիներ և անհատներ:

Ընդ որում, այսպիսի համակարգեր գործում են աշխարհի բոլոր լուրջ երկրներում, որոնք հերոսների և հակահերոսների համակարգով կարողանում են ունենալ մեծատառով քաղաքացիների ՙկրիտիկական զանգված՚, ինչը և կարևորագույն ռեսուրս է երկրի առաջ կանգնած մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին: Այդ հերոսները անընդհատ մարդու, երեխայի զարգացման տարբեր փուլերում վերադառնում են նրա աշխարհ` գրական գործերի, ֆիլմերի, լեգենդների տեսքով, և օգնում ձևավորվող մարդու արժեքային համակարգի սահմանազատմանը: և ուրեմն, Հայաստանում քաղաքացու էտալոնի, իդեալի մշակման անհրաժեշտությունը կարծես թե երբեք չի էլ զգացվել, և այս բացթողումը սկսել է աղետալի արդյունքների բերել:

Իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է ընդամենը ականջալուր լինել, թե ինչից են խոսում փողոցներում, բակերում, դպրոցների առաջ խմբված պատանիներն ու երիտասարդները: Խոսակցությունը դեպքերի 95 տոկոսում առնչվում է այս կամ այն օլիգարխին, նրանց սափրագլուխ թիկնապահներին, նրանց մեքենաներին, սիրուհիներին, նրանց կազմակերպած խփոցիներին, քցոցիներին, անհավանական գնումներին: Ասել է թե` օլիգարխները և նրանց սափրած գլուխները դառնում են էտալոն` ՀՀ ապագա քաղաքացիների համար: և այս էտալոնի շուրջ ձևավորվող արժեքային համակարգի համար առանձնահատուկ նշանակություն ունեն արտոնյալ և անպատիժ կարգավիճակը, ուրիշներին սեփական կամքը պարտադրելու, հարստություն կուտակելու ճանապարհին արգելքներ չունենալու իդեաները: Կարճ ասած, պատկերացրեք, որ մենք ապրում ենք մի հանրությունում, որի երիտասարդության 90 տոկոսը երազում է օլիգարխ կամ սափրած գլուխ դառնալու մասին, և օլիգարխների ու սափրած գլուխների լկտիացմանը զուգընթաց նրանց երազանքները ավելի են լկտիանում: Եվ մարդը երկրում սկսվում է գնահատվել ըստ իր վարած մեքենայի, ըստ իր բջջային հեռախոսի գնի, հեռախոսի և ավտոմեքենայի համարի: Եվ թերևս արժեքային այս համակարգի բացարձակացման նախանշանն է այն ագրեսիվությունը, որին մենք հանդիպում ենք ամեն քայլափոխի: Եվ համարձակություն վերցնենք պնդել, որ այս ոլորտում տեղի ունեցող զարգացումները մեզ համար պակաս վտանգավոր չեն, քան մինչև հիմա բարձրաձայնված կամ գիտակցված մարտահրավերները:

Այս ոլորտում իրերի վիճակի փոփոխությունը, այո, ազգային անվտանգության հարց է: Եվ մենք պետք է հասկանանք հերոսներ և հակահերոսներ ունենալու ահնրաժեշտությունը, որոնց արանքում էլ կձևավորվի ՀՀ քաղաքացու էտալոնը, իդեալը, որի` սեփական կյանքի մասին ունեցած պատկերացումները համահունչ կլինեն երկրի պետական շահերի հետ և կնպաստեն նրա զարգացմանը, ամրապնդմանը և բարգավաճմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում