Այսօր՝ փետրվարի 9-ին, տեղի է ունենում Ֆրանսիայի 1-ին Լիգայի 24-րդ տուրը: Տուրի շրջանակներում «Սենթ Էթյեն»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Մոնպելյե»-ին:
Երկրորդ խաղակեսի միջնամասում հանդիպումն ընդհատվել է: Պատճառը եղել է ձյան առատ տեղումները:
Հավելենք, որ խաղն այժմ ընթացքի մեջ է: Տանտերերը հաղթում են 4:1 հաշվով:







































