Նյու Յորքի նորաձության շաբաթում հատկապես աչքի են ընկել Jason Wu, Rag & Bone և Helmut Lang ապրանքանիշերը:
Jason Wu ապրանքանիշն աչքի ընկավ 5 տարի առաջ, երբ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հենց այս ապրանքանիշի դիզայների կողմից նախագծված զգեստով ներկայացավ նախագահի երդմնակալությանը նվիրված երեկույթին: Սակայն հասարակության ուշադրությունը ապրանքանիշի աշուն-ձմեռ 2013-14 հավաքածուի վրա հրավիրվեց, երբ Միշել Օբաման ամուսնու երկրորդ երդմնակալությանն էլ ներկայացավ նույն ապրանքանիշի զգեստով:










Այս ցուցադրության ժամանակ հավաքածուի «գլխավոր հերոսներ են» դարձել Կարա Դելվինի, Ջեսիկա Սթեմի, Հիլարի Ռոդի և այլ հայտնի մոդելների ցուցադրած զգեստները:
«Կարճ ասած՝ նոր հավաքածուում շեշտը դրված է նախագծման ոճի և դարսերով զգեստների վրա: Բացի այդ՝ ես ցանկացել եմ ցուցադրել կանացի ոտքերը, ոչ թե թաքցնել դրանք»,- ասել է զգեստների հեղինակը:
Rag & Bone-ի աշուն-ձմեռ 2013-14 հավաքածուում գերակշռում են վանդակավոր և շերտավոր գործվածքները: Տարատեսակ վերարկուները, բլուզները, կարճ շրջազգեստները և պիջակները դիզայներներ Մարկուս Ուայնրայթը և Դեյվիդ Նևիլը զարդարել են ատլասի մետաղագույն երանգներով, վառ կապույտով և նարնջագույնով:












Ուշադրության է արժանի նաև Helmut Lang աշուն-ձմեռ 2013-14 հավաքածուն: Մոդելյորներ Նիկոլ և Մայքլ Կոլովոսներն առաջարկում են առաջիկա աշունը դիմավորել երկրաչափական կտրվածքի միջոցով ընդգծվող լակոնիկ ուրվագծեր ունեցող հագուստներով: Այդ հագուստներում գերակշռող են միմյանց հակադիր գուներանգները:
















































