Բրիտանական խորհրդարանական կոմիտեն կստուգի 2013թ-ի ընթացքում Եղիսաբեթ 2-րդի և թագավորական ընտանիքի անդամների կարիքների պետական ֆինանսավորման անհրաժեշտությունը ՝ հաղորդում է Independent թերթը:
Ըստ պարբերականի տվյալների՝ նման ստուգումը հնարավոր է դարձել օրենքի ընդունումից հետո, որը թույլ էր տալիս խորհրդարանի անդամներին հետևել թագավորական ֆինանսներին, իսկ հաջորդ շաբաթ Աուդիտի ազգային բյուրոն կստանա մնացած բոլոր փաստաթղթերը վերանայելու հնարավորություն:
Կոմիտեն կկենտրոնանա տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ անձնական գնացքի ու ինքնաթիռի ծախսերի վրա: Մեծ ճնշման տակ կարող են հայտնվել Եղիսաբեթ 2-րդի խորհրդականներն ու օգնականները:








































