Էմանուել Ադեբայորը ուշացումով է վերադարձել ակումբ Աֆրիկայի գավաթի խաղարկությունից ազգային թիմի դուրս մնալուց հետո:
«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ավելի շուտ էր սպասում հարձակվողին, ում մասնակցությունը «Նյուքասլ»-ի դեմ հանդպմանն այժմ հարցականի տակ է:
Ադեբայորը պետք է մասնակցեր իր թիմի երեկվա մարզմանը, սակայն նա այդպես էլ չժամանեց: Վիլաշ-Բոաշը 3 օր էր տվել Ադեբայորին` հանգստանալու համար և ակնկալում էր ֆուտբոլիստին թիմում տեսնել հինգշաբթի: Ադեբայորի խնդրանքով մարզիչն ավելացրել էր ևս մեկ օր, սակայն այդ օրը ևս Էմանուելը չժամանեց և չմասնակցեց մարզմանը, ինչով էլ զայրացրեց Վիլաշ-Բոաշին:
«Նյուքասլ»-ի դեմ հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, Ադեբայորը չի խաղա: Հաշվի առնելով Ջերմեյն Դեֆոյի վնասվածքը, որի պատճառով նա 3 շաբաթ շարքից դուրս է մնացել, Վիլաշ-Բոաշը պետք է լավ մտածի թիմի հայտացուցակի և խաղի մարտավարության ուղղությամբ:







































