«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ Եվրոպոլի հետաքննություններն ու այդքան մեծ քանակի պայմանավորված խաղերի բացահայտումը զարմացրել են իրեն:
«Ես զարմացած էի պայմանավորված խաղերի քանակից: Դա ինձ համար իսկական փոթորիկ է: Չեմ կարող հաշտվել այդ մտքի հետ: Միշտ էլ իմացել եմ, որ ֆուտբոլում խարդախությունը շատ է:
Չգիտես ինչու, մենք ի վիճակի չենք պայքարել ո´չ, դոպինգների օգտագործման, ո´չ կորուպցիայի, ո´չ մրցավարների և ո´չ էլ պայմանավորված խաղերի դեմ: Այժմ ժամանակն է լուրջ պայքար ծավալել այդ անթույլատրելի երևույթների դեմ և խստագույն պատժի ենթարկել կարգազանցներին:
Սպորտում շատ լեգենդներ կան, ովքեր իրականում պարզապես խարդախներ և խաբեբաներ են: Վերցնենք Լենս Արմսթրոնգի օրինակը: Մենք պատասխանատվություն ենք կրում և պետք է պայքարենք»,- The Independent-ը մեջբերում է Արսեն Վենգերին:








































