«Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտին չի կարծում, թե հռոմեական թիմի բոլոր անհաջողությունների մեղավորը Զդենեկ Զեմանն էր, ով հեռացվեց զբաղեցրած պաշտոնից:
«Զեմանի հետ աշխատելու ընթացքում ես էական առաջընթաց ապրեցի որպես մարդ և որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Կարծում եմ, նրա հեռանալը վատ ազդեցություն կունենա մեր թիմի վրա: Անհաջող արդյունքների համար մեղավոր են առաջին հերթին խաղացողները:
Ներկայումս մենք պարտավոր ենք հավաքել մեր ուժերը և ստեղծված իրավիճակը հօգուտ մեզ շտկել»,- հավելել է Տոտին:







































