Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Դաղստանում սպանվել է ծայրահեղականներին քննադատած իմամը

Վրացական Georgiatimes.info կայքի հաղորդմամբ, Դաղստանում սպանվել է Ясная Поляна գյուղի իմամ Մահոմեդ Սայպուլաևը: Այս մասին հայտարարել է Դաղստանի ՆԳՆ մամլո ծառայությունը:
ՆԳՆ աշխատակիցները 63-ամյա Սայպուլաևին գիշերը հայտնաբերել են սեփական տանը գնդակահարված:

Ոստիկանության վարկածով, չարագործները ներթափանցել են նրա տան բակ և պատուհանների միջով ինքնաձիգներից կրակահերթ արձակել տան ուղղությամբ: Ստացված վերքերից էլ իմամը մահացել է:

Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են 7.62 միլիմետր տրամաչափի 20 պարկուճ և 6 փամփուշտ: Իմամի սպանության համար քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով (սպանություն) և 222-րդ հոդվածի 1-ին կետով (զենքի ապօրինի կրում):

Ոստիկանությունն իմամի սպանությունը շաղկապում է նրա կրոնական գործունեության և ծայրահեղականների հանդեպ անհաշտ դիրքորոշում ունենալու հետ: Նշվում է, որ նախկինում Սայպուլաևը սպառնալիքներ էր ստացել հանցավոր խմբավորումների կողմից, որոնց գործունեությունը նա քննադատել էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում