Հայրը դստերը սոցիալական ցանցից կախվածությունից ազատելու միջոց է գտել: Նա աղջկա հետ պայմանագիր է կնքել, որի լուսանկարը տեղադրել է իր բլոգում: Պայմանագրի համաձայն՝ աղջիկը 200 դոլար կվաստակի, եթե կարողանա 5 ամիս դիմադրել սոցցանց այցելելու ցանկությանը:
Այս շաբաթ Pew Internet-ի հրապարակած զեկույցում ասված է, որ ԱՄՆ-ում Facebook-ի 18 տարեկան և ավելի մեծ օգտատերերի 61%-ը ևս որոշել է մի քանի ամիս չայցելել Facebook: Մարդկանց մեծ մասը Facebook-ը լքում է ոչ թե հանուն փողի, այլ որովհետև դրա համար չափազանց զբաղված են:
Անցյալ ամսվա վերջին 22-ամյա Ֆեյսալա Աբիդը Տորոնտոյից համախոհների հետ համատեղ վեբ-կայք են թողարկել, որն ուղղված է օգնելու «Facebook-ամոլներին»՝ հրաժարվել իրենց կախվածությունից:
Սոցցանց այցելելուց ինքնուրույն հրաժարվել չկարողացողները, որպես գրավ, 5 դոլար են փոխանցում Faddict-ի հաշվին: Եթե մեկ ամիս հաջողությամբ պայքարում են իրենց կախվածության դեմ, 5 դոլարը հետ են ստանում, եթե ոչ՝ կորցնում են այն:
Ներկայումս կայքում գրանցվել է մի քանի տասնյակ կամավոր:












































