Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հասարակական սննդի ձեռնարկություններում որպես խոհարարներ գրանցված են 5121 աշխատողներ, իսկ, որպես մատուցողներ, բարմեններ և բուֆետապաններ` 5122:
Հարկ է նկատել, որ սա միայն գրանցված աշխատողների թիվն է, իսկ նրանց մեծամասնությունը ստվերային աշխատողներ են:
Ի դեպ, այսօր ամենահեշտ գտնվող աշխատանքը` մատուցողուհու աշխատանքն է. բարետես արտաքին (որը շատ հաճախ կարող է լինել նաև ոչ բարետես), ցանկություն, և աշխատանքն ապահովված է: Հետևաբար սա է պատճառը, որ բարձրագույն կրթությամբ շատերը աշխատանք չգտնելով` համալրում են մատուցողուհիների շարքերը:









































