Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Էրիկ Աբիդալը, որը ենթարկվեց լյարդի փոխպատվաստման, դեռևս չի կարող մասնակցել կատալոնյան թիմի խաղերին:
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական մամուլը, Աբիդալը չի կարողանա մասնակցել «Բարսելոնա»-«Խետաֆե» խաղին՝ չնայած այն հանգամանքին, որ վերջերս է միացել թիմին ու մարզվում է ընդհանուր ծրագրով:
Հարկ է նշել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել՝ 2012 թվականի փետրվարի 29-ից սկսած:







































