Ամերիկյան ռեփեր Լիլ Քիմը (Քիմբերլի Դենիս Ջոնս) կրկին դիմել է դեմքի պլաստիկ վիրահատության: The Huffington Post-ը անդրադարձ կատարելով Լիլ Քիմի «հոբբիին»՝ գրել է, որ Լիլ Քիմն իր դեմքը ավելի հաճախ է փոխում, քան մենք մեր ներքնազգեստը: Հերթական անգամ վերափոխված դեմքը նա ցուցադրել է օրեր առաջ:
90-ականներից հետո, երբ նա մեծ հռչակ ձեռք բերեց, հանրությանը բազմիցս ներկայացել է գրեթե չկրկնվող դեմքերով: Պարբերականը Լիլ Քիմի պլաստիկ դիմափոխության փոքր էքսկուրս է առաջարկում:








































