Իրաքում տեղի են ունեցել մի քանի ահաբեկչություններ ՝ ուղղված երկրի շիա բնակիչների դեմ: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ահաբեկչության զոհ է գնացել 29 մարդ:
Ուրբաթ առավոտյան երկրի մայրաքաղաք Բաղդադում որոտացել է երկու պայթյուն շիական Քազիմիյա շուկայում, որի հետևանքով զոհվել է 18, վիրավորվել ավելի քան 30 մարդ:
Բաբիլ մարզի Շոմալի քաղաքում պայթեցվել է երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ:
Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչություններն իրականացրել են սունի գրոհայինները:
Վերջին շրջանում Իրաքում նկատվում է լարվածության աճ, որը պայմանավորված է սունիների և շիաների միջև պատմականորեն ձևավորված հակամարտությամբ:








































