«Կանանց մեծ մասի կարծիքով` իրենք երկուշաբթի իրենց տարիքից մեծ են երևում: Իրականում այդպես չէ, քանի որ կանանց դեմքին կնճիռներ առաջանում են հիմնականում չորեքշաբթի ժամը 15-16-ի ընթացքում, հանգստյան օրերից և հաջորդող աշխատանքային սթրեսից հետո»,- գրել է Focus ամսագրի լրագրող Լիզա Քլայնը:
Նման եզրակացության են հանգել բրիտանական տիեզերական ընկերության աշխատակիցները, որոնք մասնագիտանում են ավտոարևայրուքի հատուկ միջոցների ստեղծման ուղղությամբ:
Չորեքշաբթին ամենաանհաջող օրն է նաև մաշկի և ինքնազգացողության համար: Հենց այդ օրն է, ինչպես նշում է պարբերականը, կանանց համար համարվում ամենասթրեսայինը: Իսկ երկու երրորդն ընդունել է, որ օրվա երկրորդ կեսին կանանց աշխատունակությունը կտրուկ նվազում է: Այդ օրը բացասաբար է ազդում մաշկի վրա, քանի որ ընդմիջման ժամանակ աշխատակցուհիները դեմ չեն ինչ-որ քաղցր բան ուտելուն:
Մաշկի վրա մեծ ազդեցություն է ունենում նաև քնի պակասը, քանի որ սովորաբար քնին հատկացվում է 6 ժամ 43 րոպե, այն դեպքում, երբ հարկավոր է 7-8 ժամ, ինչպես նաև հանգստյան օրերին ալկոհոլի օգտագործումը:
Իսկ ահա լավագույն օրը, եթե հավատանք հետազոտության արդյունքներին, համարվում է ուրբաթը, քանի որ կանանց 60%-ն իրեն շատ լավ է զգում: Դա լիովին հնարավոր է, քանի որ մաշկը երիտասարդացնում է հինգշաբթի երեկոյան սեքսից հետո արտադրված էնդորֆին հորմոնը:








































