ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է իր մոտ զինակիցների առաջարկը սիրիացի ընդդիմադիրների ջոկատներին զենքի մատակարարման վերաբերյալ: Այս մասին հայտնի է դարձել հինգշաբթի՝ Կոնգրեսում լսումների ժամանակ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետայի և ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Մարտին Դեմփսիի ելույթներից,- հայտնում է ITAR-TASS-ը:
Դեռանցած տարի նրանք երկուսն էլ աջակցել էին սիրիացի ապստամբների նախապատրաստման և զինման ծրագրին, որը մշակել էին նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու ԿՀՎ նախկին տնօրեն, գեներալ Դևիդ Պետրեուսը: Նրանց գաղափարները մերժվել են Սպիտակ տան կողմից, որը որոշել է հավատարիմ մնալ սիրիական հակամարտությանը սահմանափակ միջամտության ռազմավարությանը:
Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը այս առնչությամբ քննադատության է ենթարկել Օբամային այն բանի համար, որ նա չի հետևել իր մոտ զինակիցների՝ ազգային անվտանգության հարցերին առնչվող խորհուրդներին: Մաքքեյնը կոչ է արել նախագահին վերանայել իր որոշումն ու անհապաղ քայլեր ձեռնարկել, որոնք կկարողանան փոխել Սիրիայում ռազմական ուժերի հավասարակշռությունը:
Ներկայումս ԱՄՆ-ն սիրիացի ընդդիմադիրներին ցուցաբերում է միայն քաղաքական աջակցություն և մատակարարում է կապի միջոցներ:











































