Իտալական «Միլան»-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի՝ թիմի հարձակվող Մարիո Բալոտելին այսօր որևէ բախում չի ունեցել ոստիկանության հետ, առավել ևս՝ չի տուգանվել:
«Այսօր Լինատեի օդանավակայանում պարեկային ոստիկանությունը պարբերական ստուգում է անցկացրել, որի ընթացքում ստուգվել է նաև Մարիո Բալոտելիի ավտոմեքենան:
Ի հեճուկս որոշ հրապարակումների՝ «Միլան»-ը հայտարարում է, որ որևէ բախում չի եղել Բալոտելիի ու ոստիկանության միջև: Ստուգումից անմիջապես հետո Բալոտելին ժամանել է Միլանելո՝ մարզման»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:








































