ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) Boeing ավիաընկերությանը թույլատրել է մեկ թռիչք իրականացնել Boeing-787 Dreamliner ինքնաթիռով: Այս մասին հաղորդում է Business Insider-ը` վկայակոչելով Boeing-ի մամլո ծառայությանը:
Ավելի վաղ ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ մինչև վերոնշյալ ինքնաթիռի մարտկոցի անսարքության հետ կապված հետաքննության ավարտը Boeing-ը նման թույլտվություն հազիվ թե ստանա։
Թռիչքը պետք է իրականացվի փետրվարի 7-ին` Տեխաս-Էվերեթ (Վաշինգտոն նահանգ) երթուղով, որտեղ տեղակայված է Boeing-ի գործարանը: Boeing-787 Dreamliner-ում լինելու է միայն անձնակազմը:
FAA-ն մի շարք արտակարգ միջադեպերից հետո հունվարի կեսերին դադարեցրել էր Boeing-787 Dreamliner ինքնաթիռների թռիչքը: ԱՄՆ-ից հետո այդ ինքնաթիռների թռիչքները կարգելեն ամբողջ աշխարհով մեկ:









































