Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսի կարծիքով` լոնդոնցիները կարող են Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել: «Մոնակո»-ի հետ առաջին հանդիպմանը լոնդոնցիները զիջել են 1:3 հաշվով: Պատասխան խաղը կկայանա այսօր:
«Կարծում եմ` «Մոնակո»-ի դեմ խաղը դժբախտ պատահար էր: Դեռ ոչինչ ավարտված չէ: «Արսենալ»-ը կարող է հաղթահարել «Մոնակո»-ի արգելքը: Ամեն ինչ հնարավոր է:
Պարզապես, պետք է իդեալական հանդիպում անցկացնել: Եթե տղաներն արագ գոլ խփեն, կարող են հոգեբանական ճնշում գործադրել «Մոնակո»-ի խաղացողների վրա»,- Daily Star-ը մեջբերում է Պիրեսի խոսքերը:






































