Նեապոլի «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել է, որ թիմը չի պատրաստվում վաճառել Կավանիի տրանսֆերային իրավունքները 50 միլիոն եվրոյի դիմաց:
«Կավանիի տրանսֆերն արժե 63 միլիոն եվրո, ինչպես համաձայնեցված է պայմանագրում: Ավելի վաղ ես արդեն մերժել եմ վաճառել նրա տրանսֆերը 55 միլիոն եվրոյով: Այնպես որ 50 միլիոն եվրոյի դիմաց ես Կավանիի տրանսֆերը հաստատ չեմ հատկացնի «Ռեալ»-ին: Ընդհանրապես, ես չեմ կարծում, թե մի թիմ կա, որ պատրաստ է 63 միլիոն եվրո վճարել Կավանիի իրավունքների համար»,- Football Espana-ն փոխանցում է նախագահի խոսքերը:







































