Շվեդիայում մի քանի օր առաջ սկսված գայլերի որսը կասեցված է:
Կենդանիների պաշտպանները դատարանում բողոքարկել են 16 գիշատիչների ոչնչացման մասին պաշտոնական որոշումը, որը տրվել է շվեդական կառավարության կողմից:
Կարճ ժամանակահատվածում, երբ գործել է այդ օրենքը, որսորդները հասցրել են սպանել երեք գայլերի:
Բնապահպանները համաձայն չեն իշխանությունների այն փաստարկների հետ, թե գայլերի թվաքանակի կրճատումը կպակասեցնի խաչասերումը և կառողջացնի այդ կենդանիների պոպուլյացիան:










































