Համաշխարհային մասշտաբներով նավթի պահանջարկը մեծանում է, և դրա գները կամրապնդվեն այն ժամանակ, երբ պահանջարկը կհավասարվի առաջարկին, Դոքայում հայտարարել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմի խորհրդական Իբրահիմ ալ-Մուհաննան։ Նրա խոսքերով՝ գները դադարեցրել են անկումը բարելի համար 60 դոլարի մակարդակում, քանի որ մեծացող պահանջարկը օգնում է պայքարել շուկայի գերհագեցվածության դեմ, տեղեկացնում է Bloomberg-ը։
«Ես համոզված եմ, որ նավթի պահանջարկ կա, և այն կավելանա»,- ասել է Ալ-Մուհաննան։ Նա բացատրել է, թե գուցեև Եվրոպան բացառություն կազմի, սակայն «ընդհանուր պատկերը դրական է մնում»։ Դրա պատճառը նա տեսնում է այն բանում, որ օրական հազարավոր մարդիկ միջին խավի շարքերն են անցնում և այդպիսով ավելացնում են էներգակիրների պահանջարկը։










































