Կանադացի փոփ աստղ Ջասթին Բիբերը դարձել է ամենաերիտասարդ կատարողը, որի 5 ալբոմներն էլ նվաճել են երաժշտական ալբոմների ստուգատես հանդիսացող Billboard 200 ամերիկյան հիթ շքերթի բարձունքը: Այս մասին հայտնում է dawn.com-ը: Չորեքշաբթի Բիբերի նոր՝ Believe Acoustic ալբոմը գերազանց դեբյուտ է ունեցել Billboard-ում:
Համաձայն տեղեկությունների՝ թողարկման առաջին շաբաթվա ընթացքում ալբոմը վաճառվել է 211 հազար օրինակով:
Ալբոմն առաջատար է դարձել նաև 63 երկրի՝ iTunes երաժշտական խանութներից ներբեռնումների վարկանիշում:
Երկրորդ հորիզոնականում իտալացի տենոր Անդրեա Բոչելիի 14-րդ ալբոմն է՝ Passione-ը, 93 հազար օրինակ վաճառքով: Երրորդ տեղում կանադացի քույրիկների՝ Թեգան-Սառա դուետն է: Նրանց 7-րդ՝ Heartthrob ալբոմը վաճառվել է 49 հազար օրինակով:








































